ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
14:40, 23.02.2021 | mamul.am
2193 | 0

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց, որի ընթացքում դատարանը պետք է պարզեր գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառը, և արդյո՞ք կկարողանա ներկայանալ նիստին։
Նշենք, որ դատական նիստից առաջ Էրիկ Ալեքսանյանը նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել: Նախորդ դատական նիստին պաշտպանը նույնպես հայտնել էր, որ սույն օրը պետք է մասնակցի Վերաքննիչ քրեական դատարանում քննվող մեկ այլ գործով նշանակված նիստին։
Աննա Դանիբեկյանը նաև հայտարարեց, որ դատարանի աշխատակազմը Վերաքննիչ դատարանից տեղեկացել է, որ տվյալ գործով նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվել է, որպես հետաձգման պատճառ նշված է «այլ հիմք»։
Ընդմիջումից հետո դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ պաշտպանի բացակայությամբ դատական նիստը չի կարող շարունակվել և այն հետաձգվում է:
Հաջորդ նիստը կկայանա սույն թվականի մարտի 2-ին՝ ժամը 13:00-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր