ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Չի եղել գեթ մեկ միջոցառում, որի մասնակիցները չնշեին, որ «ոստիկաններն իրենցն են». Կ. Հեքիմյան
04:20, 24.02.2021 | mamul.am
3258 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «90-ականներից սկսած, չի եղել գեթ մեկ միջոցառում, որի մասնակիցները (ցուցարարները ) չնշեին, որ «ոստիկաններն իրենցն են» և, որ «նրանք մեղավոր չեն, նրանք իրենց գործն են անում»: 90-ականներից սկսած, ես չեմ ճանաչել գեթ մեկ ոստիկանի (իսկ ես ճանաչել եմ բազմաթիվ ոստիկանների), որը դրական արտահայտվեր օրվա իշխանությունների մասին, սակայն ցուցարարարների հանդեպ «իր գործը» չաներ: Ի՞նչ է ստացվում: Ժողովրդին պատկանող, իրենց գործն անող և, հետևաբար մեղավորություն չունեցող, օրվա իշխանության նկատմամբ բացասական կարծիք ունեցող ոստիկանները, 90-ականներից սկսած, մշտապես բռնության են ենթարկում ցուցարարներին, իսկ վերջիններս, կրկին 90-ականներից, մշտապես պնդում են, որ «ոստիկաններն իրենցն են» և, որ «նրանք մեղավոր չեն, նրանք իրենց գործն են անում»: Հենց այսպես էլ ապրում ենք: Սկսած 90-ականներից: Մեր սիրած քաղաքում: Չեմ սխալվում` քաղաքում, այլ ոչ պետությունում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր