ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Իտալիայում հարյուրավոր դագաղներ ջրի մեջ են հայտնվել
00:05, 24.02.2021 | mamul.am
10701 | 0

Իտալիայում՝ Ջենովայի արվարձաններից մեկում՝ Կամոլիում գտնվող գերեզմանատան մի մասը սողանքի պատճառով ծովում է հայտնվել։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հանգուցյալների հետ միասին 200-ից ավելի դագաղ է ջրի մեջ հայտնվել:

Իտալիայում հարյուրավոր դագաղներ ջրի մեջ են հայտնվել

Ջրի մակերևույթի և ժայռի եզրի միջև բարձրությունը՝ դատելով հրշեջների լուսանկարներից, մի քանի տասնյակ մետր է: Փլուզումը կարող է պայմանավորված լինել հողի էրոզիայով, որը վերջին տարիներին խորացել է ուժեղ մակընթացային ալիքների պատճառով:
Իտալիայում հարյուրավոր դագաղներ ջրի մեջ են հայտնվել

Ինչպես հաղորդում է la Stampa թերթը՝ սողանքի ժամանակ գերեզմանատանը գտնվող մի խումբ աշխատողների հաջողվել է փրկվել: Հողի զանգվածների տեղաշարժից տուժել է նաև 2 մատուռ։
Իտալիայում հարյուրավոր դագաղներ ջրի մեջ են հայտնվել

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջները, ոստիկանությունը և առափնյա պահպանության աշխատակիցները։
Նրանք ստորջրյա պատնեշներ են տեղադրել, որպեսզի դագաղները չհեռանան ափից, և սկսել են դրանք բարձրացնել գերեզմանատան տարածք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր