ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Պետք է համախմբվենք Ամուլսարի փրկության շուրջ՝ անկախ նրանից, թե որ բնակավայրից ենք». բնապահպան
01:05, 24.02.2021 | mamul.am
2902 | 2

Բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Ջրականում, Վարանդայում և Արցախի շատ այլ վայրերում զոհված տղերքի մեծ մասը այդ տարածքներում երբևիցէ չէին եղել և կյանքում առաջին անգամ լինելով այդ վայրերում, նրանք կյանքը չխնայեցին։
Նրանց պատուհաններից այդ բնակավայրերը չէր երևում և նրանց մեծ մասը այդ կողմերում ոչ ծանոթ ուներ, ոչ բարեկամ և ոչ էլ ընկեր։
Մարդիկ այնտեղ էին գիտակցումով, որ դա հայրենիք է և իրենց տան դարպասը։
Հիմա հերթը Ամուլսարինն է։
Խաղասեղանին դրված է մեր փոքրիկ երկրի ջրային պաշարները, մեր Սևանա լճի գոյությունը, Առողջարանային չքնաղ Ջերմուկի ճակատագիրը և ի վերջո հազարավոր մեր հայրենակիցների անվտանգ ապրելու իրավունքը։
Պետք է համախմբվենք Ամուլսարի փրկության շուրջ և անկախ նրանից, թե որ բնակավայրից ենք, երևում է Ամուլսարը մեր պատուհանից, թե ոչ և ունենք ծանոթ կամ բարեկամ Ջերմուկից, թե ոչ, պիտի գիտակցենք մի բան։
Ամուլսարը հայրենիք է և սա պայքար չի կառավարության և բնապահպանների միջև։
Այստեղ որոշվում է Հայաստանի հետագա ընթացքն ու ճակատագիրը։
Այստեղ պայքար է ժողովրդավարության և բռնապետության միջև։
Ուղղակի հիշեք, հերոս տղերքն ընկան հողի համար, որտեղ նրանց մեծ մասը երբևիցե չէր էլ եղել, բայց նրանք ընկան գիտակցումով, որ դա հայրենիք է։
Տղերքի զոհվելն իմաստ կունենա միայն այն դեպքում, երբ մենք մի կողմ թողնելով դժվարությունները, շարունակենք ապրել մեր հողի վրա։
Ապրել ու արարել, պահել ու շենացնել։
Իսկ ապրելու համար կենսատարածք է պետք, որը ցավոք շատ սահմանափակ է։
Ամուլսարը Հայաստանի ջրերի սիրտն է և այն պիտի անաղարտ մնա։
Այս կառավարությունն էլ կանցնի կգնա, բայց վեհ Ամուլսարը կանգուն կմնա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր