ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իշխանությունը խիստ վտանգավոր նոր մշակույթ ներմուծեց պետական կառավարման համակարգ». Հայկ Դեմոյան
20:40, 24.02.2021 | mamul.am
3145 | 0

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած պետություն կայանում ու ուժեղանում է օրենքի վրա հիմնված պատժի ու խրախուսման մեխանիզմների ճիշտ ու գրագետ կիրառման արդյունքում։ Մեզանում անհետացել է պատժվելուց վախենալու զգացումը․․․: Իսկ դա անհետևանք չի մնում, ինչի արդյունքը մենք տեսնում ենք գրեթե ամեն օր։
2018-ին իշխանություն ստացած ուժերը խիստ վտանգավոր նոր մշակույթ ներմուծեցին պետական կառավարման համակարգ․ եթե հանցավոր ես, քեզ կբռնենք, բայց եթե մուծվես՝ բաց կթողնենք սկզբունքով․ ամենաառաջին ու լրջագույն հարվածը հայկական պետականության հիմքերին հասցվեց հենց այս գործելաոճով։ Այսպիսով, փաստորեն, տարալուծվեցին հանցագործության, պատասխանատվության, պատիժ կրելու և հանցագործություններ կանխարգելելու կարևոր հասկացությունները․․․
Եվ բնավ էլ զարմանալ պետք չէ, երբ կպարզվի, որ այս համազգային աղետի համար ոչ ոք պատասխան չի տալու․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր