ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Անդրանիկ Քոչարյանը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ
12:20, 24.02.2021 | mamul.am
7026 | 0

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Հարցին, թե նա ինչ գիտի, Քոչարյանը պատասխանեց․ «Ես՝ որպես հանձնաժողվի նախագահ, շատ բան գիտեմ, բայց երբ Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր բաների մասին է խոսում, որոնք վաղն օգտագործվելու են Հայաստանի դեմ, և այդպիսի դրսևորում են ցուցաբերում նաև շատ նախկին պաշտոնյաներ․․․»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Իսկանդերի թեման բացել է Սերժ Սարգսյանը, որը, ըստ իմքայլական պատգամավորի, անթույլատրելի է։

«Ես չեմ խոսի որևէ կրակոցի հաստատման կամ չհաստատման մասին, պարզապես ենթադրում եմ, որ պարոն Փաշինյանն առանց անուն տալու նշեց մերժվածին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր