ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարով. հրապարակվեց «Սասնա Ծռեր»-ի գործով դատավճիռը
12:40, 24.02.2021 | mamul.am
9140 | 1

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը։

Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալու հանգամանքը, վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 8 ամիս։

Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը գրավը որպես խափանման միջոցը կպահպանվի։

Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով։ Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անփոփոխ մնաց անձնական երաշխավորությամբ ազատությունը։

Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց ազատազրկման 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Արմեն Բիլյանի կալանքը վերացվեց։ Մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը նա կմնա ազատության մեջ:

Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան փաստը հաշվի առնելով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր