ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Արտաքին քաղաքական ևս մեկ անհետևողականություն». Սուրեն Սարգսյան
16:00, 24.02.2021 | mamul.am
2720 | 0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին քաղաքական ևս մեկ անհետևողականություն

1. 2019թ. սեպտեմբերին կառավարությունը «մեծ խաբարով» որոշեց դեսպանություն բացել Իսրայելում:

2. Թեմայի շուրջ հետևողականորեն չաշխատեց բարեկամ Իրանի հետ և դրա պատճառով հարաբերություններում խնդիրներ ստեղծվեցին:

3. 2020թ. հոկտեմբերի 1-ին՝ պատերազմի օրերին, դեսպանին հետ կանչեց, որպես բողոքի նշան (իրականում, դեսպանն այդ պահին Երևանում էր, որքանով ինձ է հայտնի), սակայն կարող էր Իսրայելի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել, իսկ մեր դեսպանը լիներ Իսրայելում՝ առնվազն Ադրբեջանին զենք վաճառելու համար կռիվ տալու, աղմուկ հանելու և լրացուցիչ տեղեկություններ հայթայթելու նպատակով:

4. 2020թ. դեկտեմբերին, ՀՀ-ն Իսրայելում իր սեփական դեսպանի նկատմամբ քրեական գործի վերաբերյալ հայտարարեց՝ առանց դեսպանին հետ կանչելու (առնվազն կարելի էր դրա մասին դեռ չբարձրաձայնել, իսկ դեսպանը շարունակում էր մնալ Երևանում):

5. Հետևաբար, հիմա Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված, ում աշխատանքը դեսպանընկալ երկրում առնվազն ուղարկող պետության կողմից խոչընդհոտված է և ով շարունակում է գտնվել Երևանում:

Այսինքն՝ մենք մեզ որոշեցինք, նշանակեցինք, վնասից բացի օգուտ չունեցանք, մեր իսկ դեսպանի գործին էլ ինքներս խանգարեցինք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր