ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Աշխարհում 1 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացությունը նվազել է 20%-ով»․ ԱՀԿ
14:30, 24.02.2021 | mamul.am
8913 | 0

Փետրվարի 15-21-ը կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում նվազել է 11%-ով, իսկ մահվան ելքերի թիվը՝ 20%-ով։ Հիվանդացության նվազումը տեղի է ունենում 6-րդ շաբաթն անընդմեջ, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում: «Աշխարհում վարակման նոր դեպքերի մասին հաղորդումների թիվը 6-րդ շաբաթն անընդմեջ նվազում է, դրանք 11%-ով պակաս են արձանագրվել»,- նշել են ԱՀԿ-ում: Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 2 457 026 վարակակիր՝ 66 359-ը մահվան ելքով։ Փետրվարի 21-ի դրությամբ աշխարհում գրանցվել է վարակման 110 763 898 դեպք և մահվան 2 455 331 դեպք:

Վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության նկատելի անկում է գրանցվել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (19%-ով), Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (9%-ով), Եվրոպայում (7%-ով) և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում (7%-ով): Այդ շրջաններում մահացությունը նույնպես նվազել է՝ համապատասխանաբար 23, 6, 19 և 3%-ով։ Մահացության նվազում է արձանագրվել նաև Աֆրիկայում (20%-ով) և Հարավարևելյան Ասիայում (6%-ով): Հյուսիսային և Հարավային Ամերիկայում 7 օրվա ընթացքում վարակվել է ավելի քան 1.06 միլիոն մարդ և մահացել ավելի քան 34 հազար մարդ: Եվրոպայում գրանցվել է վարակի ավելի քան 939 հազար նոր դեպք և ավելի քան 24 հազար մահվան դեպք: Միջերկրական ծովի արևելյան մասում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 181 հազար վարակվածների, մահացել է ավելի քան 2,4 հազարը: ԱՄՆ-ում վարակվածների թիվը 1 շաբաթվա ընթացքում ավելացել է ավելի քան 480 հազարով, որին հաջորդում են Բրազիլիան (ավելի քան 316 հազար նոր դեպք), Ֆրանսիան (ավելի քան 131 հազար), Ռուսաստանը (ավելի քան 92 հազար), Հնդկաստանն (ավելի քան 86 հազար), Իտալիան (ավելի քան 84 հազար), Մեծ Բրիտանիան (ավելի քան 78 հազար), Չեխիան (ավելի քան 65 հազար), Ինդոնեզիան (ավելի քան 60 հազար), Իրանը (ավելի քան 55 հազար):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր