ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բացարձակ սուտ է»․ ՌԴ արձագանքը «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
13:28, 24.02.2021 | mamul.am
11830 | 1

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կասկածի տակ է առել ռուսական հրթիռային համալիրների աշխատանքը։

Նրա խոսքով՝ դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»։ Այսպես Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե հայկական բանակը կարող էր «Իսկանդեր» կիրառել անցած տարվա աշնանը Ղարաբաղում պատերազմի 4-րդ օրը։
Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է Փաշինյանի կարծիքը: Նա նշել է, որ այդպիսով Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության արդյունքներում։
«Երբ մարդը ձգտում է անմեղ լինել, նա և՛ «Իսկանդերներ»-ն անարդյունավետ կհամարի, և՛ հայ ժողովրդին ու զինվորականներին մեղավոր կճանաչի։ Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում։ «Իսկանդերը» շատ բարձր ճշգրտության զենք է, այն արդեն բազմիցս իրեն դրսևորել է տարբեր զորավարժություններում։ Դա ուղղակի բացարձակ սուտ է (Փաշինյանի խոսքը) և նույնիսկ կասկածի ենթակա չէ. Իզուր չէ, որ Արևմուտքը հաճախ է խոսում այդ կարճ հեռահարության հրթիռները բանակցային գործընթաց բերելու մասին: Դրանք շատ ճշգրիտ և բազմիցս կիրառվել են Սիրիայում։ Ես, մեղմ ասած, չեմ համաձայնի Փաշինյանի այդ կարծիքի հետ»,-հայտարարել է Զավարզինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր