ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Օրվա նկարի մասին». Հակոբ Կարապետյան
14:20, 24.02.2021 | mamul.am
4954 | 0

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրվա նկարի մասին. Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, որը նախատեսում է Ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռքբերված 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Դրանք կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ:

Հիշատակի միջոցառումների ավարտից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին, այդ թվում, դրանցից 10-ը՝ Արցախի Հանրապետությունում:

2020-ին համավարակի բերումով ծրագիրը հետաձգվել էր: Այժմ այն իրագործվում է, մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը:

«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՍՄ, ԱԳ նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ, ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել արվեստի ու մշակույթի մի շարք հայտնի գործիչներ:

Հ. Գ. Միջոցառումների ավարտից հետո նկարում երևացող տաղավարը, բնականաբար, կապամոնտաժվի, և երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր