ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ո՞վ է Սաշիկ Սարգսյանի մասնակցության «գաղափարի» հեղինակը»․ Հակոբ Բադալյան
15:05, 24.02.2021 | mamul.am
4786 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ այլ «Իսկանդեր»-ի մասին, որ «պայթեց» արդեն Երևանում։ Կարծում եմ, առանձնահատուկ քաղտեխնոլոգիական հմտություն պետք չէ պատկերացնելու համար, որ արմատական ընդդիմության երթին կամ ցույցին Սաշիկ Սարգսյանի մասնակցությունը գրեթե «Իսկանդեր»-ի հարված է հենց այդ երթին կամ ցույցին՝ հաշվի առնելով Սաշիկ Սարգսյանի հանրային վարկանիշն ու ընկալումը։ Նրա մասնակցությունից երթը կամ ցույցը չի շահում ոչինչ, բայց կորցնում է նկատելի: Ըստ այդմ՝ հարց է առաջանում, ո՞վ է մասնակցության «գաղափարի» հեղինակը, իհարկե գուցե ընդամենը հռետորական հարց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր