ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Փաշինյանն արգելել է Օնիկ Գասպարյանին «Իսկանդեր» կիրառել թշնամու դեմ». Գաբրելյանով
15:20, 24.02.2021 | mamul.am
8145 | 1

Հայազգի լրագրող, հրատարակիչ, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի անարդյունավետության մասին» հայտարարությանը։ Նա իր Telegram ալիքում գրել է․

«Եթե Իսկանդերների թեման է բացվել, ապա պատմեմ․ Մոսկվայում, մոտ 1 ամիս առաջ, ես ծանր, երկար զրույց ունեցա հայկական բանակի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Ամեն ինչի մասին չեմ կարող պատմել, բայց քանի որ Նիկոլը բարձրացրել է այդ եզակի զենքի թեման, գրեթե բառացի կմեջբերեմ, թե ինչ է ասել Օնիկը, իսկ մնացածը ինքներդ որոշեք։
«Պատերազմի 3-րդ օրը ես՝ որպես գլխավոր շտաբի պետ, որոշեցի կիրառել «Իսկանդեր»-ը 2 ռազմավարական օբյեկտների՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի և ևս մեկի ուղղությամբ։ Փաշինյանը կտրականապես արգելեց, թեև ռուսները հասկացրել էին, որ ձեր գործն է ու ձեր պատերազմը։ Շուշիի ընկնելուց 3 օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի 2 «Իսկանդերով» հարված հասցնել հակառակորդի կենդանի ուժի հսկայական կուտակմանը՝ հենց Շուշիի ստորոտին։ Փաշինյանը կտրականապես արգելեց՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կանիծի, եթե մենք միանգամից սպանենք թշնամու մի քանի հազար զինվորի։ Ինձ միայն 1 անգամ թույլ տվեցին կիրառել Իսկանդերն՝ արդեն Շուշիի ուղղությամբ։ Ես կիրառեցի այն: Մենք օգտվեցինք դրանից և հասցրեցինք մի քանի տանկ մտցնել քաղաք։ 2 օր անց ինձ հրաման եկավ՝ թողնել Շուշին և նահանջել»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր