ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մեր ներքին թշնամին կոռուպցիոներներն են». Դանիել Իոաննիսյան
16:35, 24.02.2021 | mamul.am
3406 | 1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջին վիճակագրական քաղաքացին թե՛ պատերազմի ժամանակ և թե՛ պատերազմից առաջ շատ բան է արել Արցախի պաշտպանության համար... Մարդիկ տասնամյակներ շարունակ հարկեր են վճարել, բանակում են ծառայել և այլն: Պատերազմի ժամանակ մարդիկ փող են ուղարկել, թիկունքում են օգտակար բան արել, ռազմաճակատ են գնացել, ոմանք վիրավորվել, զոհվել ու հարազատ են կորցրել:

Միջին վիճակագրական կոռուպցիոներները տասնամյակներ շարունակ թալանել են մարդկանց վճարած հարկերը, ԽԾԲ-ով թուլացրել են բանակը, բանակի հաշվին տներ են սարքել, անգրագետ ծանոթներին գեներալի կոչում են տվել: Պատերազմի ժամանակ միջին վիճակագրական կոռուպցիոներները զենք էին գողանում-ծախում, կաշառքով զորակոչից խուսափում, Երևանում նստած խուճապահար լուրեր տարածում և այլն:

Մեր ներքին թշնամին կոռուպցիոներներն են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր