ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նիկոլի՝ մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի». Վազգեն Մանուկյան
18:10, 24.02.2021 | mamul.am
3166 | 2

Այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ զրույցի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ իշխանության ամեն մի օրը Հայաստանին մոտեցնում է պատերազմի. «Որովհետև այդ գայթակղությունը, որ դեմները մի պետություն է, որը ոչ մի պաշտպանվածություն չունի և փալասի պես ղեկավարությունը կատարում է ուրիշների կամքը, դա միշտ գայթակղություն է առաջացնում պատերազմի...: Ինչո՞ւ 1994 թվականից հետո մինչև 2016 թվականը պատերազմ չտեսանք մենք, որովհետև մենք հաղթեցինք պատերազմում, դիմացինը համոզված էր, որ մենք ուժեղ ենք, ինքը պատրաստվում էր, 2016 թվականին փորձեց էլի, տեսավ՝ չի ստացվում, այսինքն՝ միայն ուժի միջոցով կարելի է զսպել պատերազմը։ Նիկոլի՝ մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր