ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Վազգեն Մանուկյանը հայտնել է, թե որ դեպքում ժողովուրդը կանցնի կտրուկ քայլերի
18:30, 24.02.2021 | mamul.am
3330 | 1

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վստահություն հայտնեց, որ իշխանությունը չի համարձակվի կրակել ժողովրդի վրա, ինչպես հայտարարել էր իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ժողովուրդը կանցնի կտրուկ քայլերի այն դեպքում միայն, երբ իսկապես համազգային շարժում լինի և դիմացինը դրդի դրան։ Գիտեք, ապստամբությունը ժողովուրդը չի ստեղծում, ապստամբությանը դրդում է իշխանությունը։ Մենք հիմա զբաղված ենք համազգային շարժումը ձևավորելով։

Շարժումն ինքը՝ մասնակիցները տասնյակ հազարավոր են, բայց տներում նստած մարդիկ, որոնք իրենց մասնակից են զգում՝ հարյուր հազարավոր են։ Մենք ուզում ենք այս երկու թիվն էլ մեծացնել։ Այդ համազգային շարժումը երբ բոցկլտա Հայաստանում… սրանք վախկոտ մարդիկ են, բոլորին ճանաչում եմ։ Նրանցից ոչ մեկը պատերազմում չի եղել, ոչ մի վտանգ չի տեսել, էդ վախկոտ մարդիկ շատ վտանգավոր են, որովհետև իրենք, խուճապից ելնելով, կարող են անցնել այնպիսի գործողությունների, որ դրդեն ժողովրդին ապստամբելու։ Իսկ այդ ժամանակ երբ ժողովուրդն ապստամբեց, իրենք չեն համարձակվի կրակել։ Դա ոչ միայն մեր երկրի օրինակն է, այլ կարող եմ շատ երկրների օրինակներ բերել»,- ասաց Մանուկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր