ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Այն, ինչն անելու է, ժողովուրդն է անելու իրենց գլխին». Վազգեն Մանուկյան
18:55, 24.02.2021 | mamul.am
3001 | 1

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ժողովրդին պաշտպանելու դեպքում հնարավոր է գնալ նման քայլերի՝ կիրառել կոշտ միջոցներ, որոնց մասին հայտարարել էր պագամավոր Անդրանիկ Քոչարյանը, ասաց. «Պիտի ասեր՝ ժողովրդից պաշտպանվելու դեպքում, որովհետև այն, ինչն անելու է, ժողովուրդն է անելու իրենց գլխին։ Իրենք ժողովրդի անունից թող չխոսեն, իրենք ժողովրդի հետ կապ չունեն։ Ես երբ այս տղերքին լսում եմ, իմ տպավորությունն է, որ իրենք բակում չեն խաղացել, դպրոցում չեն եղել, իրենք լրիվ ուրիշ սորտի մարդիկ են, որոնք կյանքում ոչ մի բան չեն արել։ Ամբողջ օրը մաֆիա էին խաղում, բլոտ էին խաղում, սրճարաններում նստած էին, մի մասն էլ նարկոտիկ էր օգտագործում։ Այդ մարդկանց մենք բերեցինք իշխանության։ Նայեք՝ ամեն օր ինչ է կատարվում։ Զորամասից զինվորները փախչում են, «Իսկանդերը», ինքնաթիռը, որն Իրանում նստած է. այսինքն՝ ամեն օր կատարվում է մինիմում երեք դեպք, որից յուրաքանչյուրի համար ցանկացած երկրի իշխանությունն ամեն օր հրաժակական կտար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր