ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Գիտե՞ք, թե ինչպես է տնօրինվում ձեր աշխատավարձից գանձված մեկ քառորդը». Կարեն Հեքիմյան
03:05, 25.02.2021 | mamul.am
4122 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխատավարձ ստանալիս հիշեք, որ այն պահումներով եք ստանում: Պետությունը ձեր աշխատավարձի շուրջ քառորդը գանձում է՝ որպես հարկեր և այլ պարտադիր վճարներ: Իսկ գիտե՞ք, թե ինչպես է տնօրինվում ձեր աշխատավարձից գանձված քառորդը: Բերեմ օրինակ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում գործում է Լեզվի կոմիտեն: Վերջինս մի երկու տասնյակ աշխատակից և մի երեք գործառույթ ունի: Լեզվի կոմիտեի թերևս ամենակարևոր գործառույթներից է՝ ոլորտում իրավախախտում հայտնաբերելն ու իրավախախտի նկատմամբ իրավական հարկադրանքի միջոցներ կիրառելն է: Հանրամատչելի աղբյուրից՝ datalex.am կայքից, տեղեկանում ենք, որ վերջին երեք տարվա ընթացքում Լեզվի կոմիտեի աշխատակիցները հայտնաբերել են ընդամենը 60 իրավախախտում (պատասխանատու հայտարարում եմ, որ ոլորտի առերևույթ իրավախախտումներն այդքան շատ են, որ անձամբ պատրաստ եմ օրական 60 իրավախախտում հայտնաբերել): Չնայած որ դա Լեզվի կոմիտեի անգործության մասին վկայող խայտառակ ցուցանիշ է, սակայն էականը դեռ առջևում է: Ուրեմն, այդ 60 դատական գործերի համար Լեզվի կոմիտեն՝ որպես պետական տուրք, վճարել է 298 հազար ՀՀ դրամ: Նշված 60 հայցադիմումներից բավարարվել է ընդամենը 4-ը, մերժվել է 10-ը, գործերի մեծ մասը կասեցվել են, մի քանի գործ կասեցման փուլում է, իսկ մեկ հայցադիմումից Լեզվի կոմիտեն շատ կասկածելի պայմաններում հրաժարվել է: Բավարարված չորս հայցերից պետական բյուջե է մտել 1մլն 75 հազար ՀՀ դրամ: Լեզվի կոմիտեի՝ շուրջ երկու տասնյակ աշխատակից 3 տարվա ընթացքում, միայն աշխատավարձի տեսքով (պարգևավճարները չեմ հաշվում), ստացել է շուրջ 100 մլն ՀՀ դրամ: Պարզ մաթեմատիկական հաշվարկով ստանում ենք, որ վերջին 3 տարվա ընթացքում Լեզվի կոմիտեի աշխատանքի դիմաց հարկատուներս անիմաստ վճարել ենք շուրջ 99 մլն ՀՀ դրամ:
Հիմա, արդյո՞ք մեզ՝ հարկատուներիս, պետք է այսօրինակ կառույց, որը մեզ վրա շատ թանկ է նստում և, որի հայցադիմումները դատարանի կողմից մերժվում են, իսկ դատական գործերի շուրջ 90% կասեցվում է: Կարծում եմ, որ պետք չէ և այդ կառույցի գործունեությունն անհրաժեշտ է կասեցնել:
Ասածս ի՞նչ է. երբ աշխատավարձ եք ստանում, ապա մտածեք, թե ինչ է լինում ձեր աշխատավարձից գանձված քառորդի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր