ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Կապիտուլյանտ խզբզանքը պետք է պատասխանի նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած ևս 10 չհերքված փաստի». Աշոտյան
19:20, 24.02.2021 | mamul.am
2839 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգային խայտառակությունն էլ ավելի ամբողջական և ընդգրկուն դարձնելու համար կապիտուլյանտ խզբզանքը պետք է պատասխանի նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած ևս 10 չհերքված փաստերին։
1. Բանակցային 30 տարվա գործընթացի մասին Նալբանդյանին ընդամենը 15 րոպե լսելը,
2. Ալիևի կողմից 5 միլիարդ դոլարի առաջարկը և գաղտնի բանակցությունները,
3. Իր հանձնարարությամբ Արայիկ Հարությունյանի կողմից երրորդ նախագահին չընդունելը և պատերազմական գործողություններին փորձառու գեներալներին չներառելը,
4. «ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանի փոփոխում, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակը,
5. ՍՈՒ-30-ների ձեռք բերում, որոնք սպառազինություն չունեն,

6. «Լելե Թեփե» օպերացիայի մասին,
7. Շուշիի անկումը Սեյրան Օհանյանի պատասխանատվության տակ գցելու մասին,
8. Արցախի նախագահ Բակո Սահակյանին բանակցային գործընթացի մասին տեղյակ չպահելու մասին,
9. 600 դոլարով զրահաբաճկոնների ձեռք բերում,
10. ԳՇ պետերի հաճախակի և չհիմնավորված փոփոխության մասին
Հիշիր, կապիտուլյանտ։
Քո հետևից գալու են. կամ ժողովուրդը, կամ օրենքը, կամ Աստված»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր