ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ալվինա Գյուլումյանը դատի է տվել Սոցապ նախարարությանն ու ՍԱՊԾ-ին
19:45, 24.02.2021 | mamul.am
2879 | 0

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը դատի է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այս մասին տեղեկանում ենք DataLex Դատական-տեղեկատվական համակարգից: Հայցը փետրվարին 22-ին ներկայացվել է Վարչական դատարան և մակագրվել դատավոր Գևորգ Սոսյանին:

Գյուլումյանը պահանջում է սահմանված կարգով վերահաշվարկել իր կենսաթոշակը և ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարն իրեն վճարել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր