ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Փաշինյանին
20:35, 24.02.2021 | mamul.am
24220 | 2

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով ռուսական «Իսկանդերների» անաշխատունակության մասին, պետք է, ինչպես ասում են, պատասխան տա խառնաշփոթի համար, հայտարարել է մարտավարական հրթիռների ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովը, հաղորդում է Комсомольская правда-ն։
«Նման լուրջ մեղադրանքներ ներկայացնել հրթիռային համալիրի վերաբերյալ և հրապարակավ խոստովանել, որ «չգիտի» հարցի էությունը՝ դա արժանավայել չէ և նույնիսկ անպարկեշտ քայլ է Հայաստանի վարչապետի համար»,-հայտարարել է ինժեները:
Նա հավելել է, որ «Իսկանդերներն» անվանելով «80-ականների զենք»՝ Փաշինյանն իրեն որպես «անգրագետ դիլետանտ» է դրսևորում։
«Ի՞նչ «80-ականների զենքի» մասին կարող է խոսք լինել, եթե նույնիսկ ռուսական բանակն «Իսկանդերներով» սպառազինվելն ավարտել է միայն 2019 թվականի վերջին»- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանին՝ որպես դաշնակցի, մի քանի համալիրներ մատակարարվել են նույնիսկ ժամկետից շուտ։
Կոնստրուկտորը պատմել է, որ տասնյակ անգամ հետևել է «Իսկանդերների» փորձարկումներին, և այդ ընթացքում ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը պաթած չլինի։
«Իսկ որպեսզի նման բան պատահի, հավանաբար, պետք է կամ ընդհանրապես հանել մարտագլխիկը հրթիռի վրայից, կամ էլ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ դեռ պետք է պարզել, թե արդյոք կրակելուց առաջ «Իսկանդերները» չե՞ն սպասարկվել ոչ պրոֆեսիոնալների կողմից։
Գիտե՞ք ինչ մտածեցի, երբ Փաշինյանն ասաց, որ հրթիռի մարտալիցքը պայթել է միայն 10%-ով։ Այն մասին, որ վարչապետը անհապաղ կարիք ունի՝ վերացնելու իր անգրագիտությունը։ Այո՛-այո՛։ Լիկբեզ է հարկավոր: Նա, հավանաբար, կամ ծույլիկ է եղել դպրոցում, կամ ականջի ծայրով լսել, որ արտահանվող «Իսկանդերի» մարտալիցքի հզորությունը 10%-ով ցածր է ռուսականից»,- նշել է Կովալյովը՝ հավելելով, որ հայկական կողմին այդ առանձնահատկության մասին տեղեկացվել է։
«Բայց Փաշինյանն ամեն ինչ խառնեց իրար: Եվ ծիծաղելի բան է թույլ տվել՝ ասելով, որ հրթիռի հայկական մարտալիցքը պայթում է ընդամենը 10%-ով։ Նման անհեթեթություն անգամ հայտնի հայկական անեկդոտներում չի լինում»,- նշել է կոնստրուկտորը։
«Փաշինյանը լռեց շատ կարևոր մի բանի մասին. երբ հայկական «Իսկանդերների» վատ թիրախավորված հրթիռների մի զույգ պայթեց Ադրբեջանի ռազմավարական կարևոր նշանակության նավթագազային օբյեկտներից ոչ հեռու, Բաքվում ակնհայտորեն հասկացան, որ պատերազմը պետք է կանգնեցնել։ Եվ դուք էլ պետք է հասկանաք, թե ինչ հսկայական կորուստներ կունենար Ադրբեջանի տնտեսությունը, նույնիսկ եթե «Իսկանդերի» մարտալիցքը պայթեր միայն ծիծաղելի փաշինյանական 10%-ով... Բայց Բաքվի համար ծիծաղելի չէր լինի»,- եզրափակել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր