ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Վենեսուելան արտաքսել է ԵՄ դեսպանին
21:35, 24.02.2021 | mamul.am
7878 | 0

Վենեսուելան երկրում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարին «պերսոնա նոն գրատա» Է հայտարարել և 72 ժամ տվել երկիրը լքելու համար՝ ի պատասխան այն պատժամիջոցների, որոնք Եվրոմիությունը սահմանել Է Բոլիվարյան Հանրապետության 19 պաշտոնատար անձանց դեմ, հայտնել Է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան:
Ավելի վաղ, Եվրոմիությունը ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ընդգրկելով բարձրաստիճան զինվորականներին, Ազգային ընտրական խորհրդի անդամներին և խորհրդարանի նոր կազմի պատգամավորներին՝ «երկրում ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը խարխլող գործողություններում և որոշումներում նրանց դերի, ինչպես նաև մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»:
«Այսօր, նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշմամբ, մենք տիկին Իսաբել Բրիլյանթեին հայտնել ենք պերսոնա նոն գրատա ճանաչելու որոշման մասին։ Նրան 72 ժամ է տրվել Վենեսուելայի տարածքը լքելու համար»,-հայտարարել է Արեասան։
Հայտարարության մեջ, ԱԳ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Եվրոմիությունը Վենեսուելայի դեմ ավելի քան 50 պատժամիջոց է սահմանել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր