ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Չի ստորագրել, որ կոռուպցիոներներն ու երկիրը թալանածները չկալանավորվեն». Դանիել Իոաննիսյան
22:05, 24.02.2021 | mamul.am
7588 | 3

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթացեք՝ Արմեն Վարդանի Սարգսյան,
2002-ից 2007 թվականներին շարունակաբար խախտել է «Քաղաքացիության մասին» օրենքն ու ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը՝ ապօրինաբար միաժամանակ լինելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի:
2013 թվականին խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքն ու, նշանակվելով դեսպան, պետությունից գաղտնի է պահել իր ունեցվածքն ու եկամուտները:
2018 թվականի հունվարին համաձայնել է Սերժ Սարգսյանի մոտ նախագահ աշխատել: Իր ինագուրացիայի ելույթի ամենամեծ հատվածը նվիրել է Սերժ Սարգսյանի գովաբանությանը:
2018 թվականի ապրիլի 17-ին հրաժարվել է դատապարտել ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակների կիրառումը և, ըստ էության, դատապարտել է հեղափոխությանը հանգեցրած ցույցերը:
2020 թվականին Սահմանադրական դատարան է ուղարկել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը և Հրայր Թովմասանին հնարավորություն տվել խանգարել կոռուպցիայի դեմ պայքարին: Օգնել է, որ երկրից թալանված փողերը գաղտնի մնան:
Այսօր էլ չստորագրելով Սահմանադրական դատարան է ուղարկել Դատական օրենսգրքի փոփոխությունները, որ կոռուպցիոներներն ու երկիրը թալանածները չկալանավորվեն ու շարունակեն ազատության մեջ մնալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2549 | 0
դեպի վեր