ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը հայտարարություն է արել «անհետացած» օդանավի վերաբերյալ
22:10, 24.02.2021 | mamul.am
5694 | 0

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության ֆբ-յան էջը հայտարարություն է տարածել `Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ․

«Հայտնում ենք Ձեզ, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։

Ս․թ․ փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։
Այս պահին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից կատարվում է քննություն։
Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր