ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Շատ հանգամանքներ կարող եմ բարձրաձայնել». Կենդանաբանական այգու նոր խոսնակը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել
22:25, 24.02.2021 | mamul.am
2970 | 1

Սմբատ Ղահրամանյանն, ով փետրվարի սկզբին նշանակվել էր Կենդանաբանական այգու խոսնակի պաշտոնում, տեղեկացնում է. «ԶԼՄ հարգելի գործընկերներ, ընկերներ
Տեղեկացնում եմ, որ իմ դիմումի համաձայն ազատվել եմ Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի աշխատանքից: Ինձ աշխատանքից ազատելու պատճառաբանությանը չեմ էլ անդրադառնում, որովհետև ի սկզբանե տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ ունեցել եմ բանավոր պայմանավորվածություն՝ աշխատանքը համատեղելու և իմ հաճախելիության վերաբերյալ:
Այլևս ակնհայտ է, որ շատ ու շատ ոլորտներում, այդ թվում նաև կենդանաբանական այգում համակարգային փոփոխությունները և նոր իրողությունների տրամաբանության պայմաններում նախանշվող աշխատանքը հանդիպում են դիմադրության:
Շատ հանգամանքներ կարող եմ բարձրաձայնել, բայց ասվածի վառ ապացույցը թերևս այն է, որ բավական է նշել այն, որ շատ կարճ ժամանակահատվածում կենդանաբանական այգում միանգամից մի քանի մամուլի քարտուղարներ փոխվեցին:
Երևանի քաղաքային իշխանությանը խորհուրդ եմ տալիս հիմնովին փոխել այգու կառավարման փիլիսոփայությունը և ամենակարևորը՝ անձերի փոփոխությամբ չզբաղվել ու նախաձեռնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
Ոլորտը վերջնականապես չապականելու և այն բարեփոխելու համար կենդանաբանական այգու զարգացման հստակ հայեցակարգ մշակել, ներգրավվել պրոֆեսիոնալների և միջազգային առաջավոր փորձի վրա հիմնված ոչ ստանդարտ մեթոդաբանությամբ կառուցել այգու կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ապագան:
Կենդանաբանական այգու վարչական աշխատակազմում կան իրապես սրտացավ և պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց պետք է համախմբել ոչ թե անձի, այլ նպատակի շուրջ, ոչ թե խմբի, այլ երազանքի շուրջ:
Ինչ վերաբերվում է կենդանիներ խնամողներին, ապա այդ մարդիկ բառիս ուղղակի իմաստով նվիրյալներ են և ես ուրախ եմ, որ առիթ ունեցա շփվել այդ բարի մարդկանց հետ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին, որոնց հետ շուրջ մեկ ամիս աշխատել ու համագործակցել եմ:
Նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել վերջին մեկ ամսում այգում հանրային կապերի և մամուլի հետ աշխատանքի բարելավվումը, սոցիալական մեդիայում այգու ներկայացվածության ընդգծումը, գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունների և հեռանկարների ընդլայնումը և այլ ուղղությունների զարգացումը:
Կարծում եմ գործընկերներս ևս կփաստեն իմ աշխատանքի դրական արդյունքները:
Իմ կյանքի այս էջն այլևս փակված եմ համարում: Համոզված եմ, որ Հայաստանում՝ նաև իմ ջանքերի շնորհիվ վաղ, թե ուշ ստեղծվելու է այնպիսի միջավայր, որտեղ մարդու ՕԳԳ-ի գնահատականը տալու է միայն անհատական ջանքը, որակները և բացառապես աշխատանքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր