ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ինչո՞վ է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»
09:40, 25.02.2021 | mamul.am
7004 | 0

Հայկական դրամը շարունակում է արժեզրկված մնալ. ՀՀ առևտրային բանկերում երեկվա դրությամբ ամերիկյան դոլարի առքի առավելագույն գինը 524-525 դրամ է, վաճառքինը՝ 529 դրամ: Զգալի բարձրացել է նաևեվրոյի փոխարժեքը.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ 635-636 դրամ է եղել, իսկ վաճառքինը՝ 646-647 դրամ։ Իսկ մինչև պատերազմի ավարտը՝ նոյեմբերի սկիզբ, դոլար հնարավոր էր գնել 495 դրամով, բայց հետպատերազմյան շրջանում դոլարը թանկացել է շուրջ 30 դրամով։ Հայաստանում, դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը մասնագետները կապում են այդ շուկայում առաջացած դեֆիցիտի հետ. մարդիկ իրենց դրամային խնայողությունները դոլարի են վերածում։

Բայց դոլարի փոխարժեքի բարձրացումն իր ազդեցությունն է թողել Հայաստան ներկրվող բենզինի շուկայի վրա. «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով, իսկ «Պրեմիումը»՝ 410 դրամով: Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունից, անդրադառնալով բենզինի թանկացմանը, «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են. «Մեզանից չէ կախված, ընդհանուր շուկայի արժեքները փոխվում են, և մենք նոր արժեքներն ենք ներկայացնում: Այո՛, նաև կապ ունի դոլարի փոխարժեքի բարձրացման հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր