ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մեզ նայել են, նայում են և նայելու են որպես ռուս-թուրքականի ստվերում գտնվող ռեսուրսի»․ Հակոբ Բադալյան
06:10, 26.02.2021 | mamul.am
2922 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ռուսական հարաբերությամբ մտահոգության համատեքստում թերևս արժե արձանագրել մի բան: Եթե այստեղ կա մտահոգության առարկա, ապա դա այդ հարաբերության ներկայիս «էքզիստենցիալ» նշանակությունն է ռուսական ռեգիոնալ և աշխարհաքաղաքական գերակա մշակումներում: Այն է՝ ռուս-թուրքական հարաբերությանը ստորադաս հարաբերություն: Ինչու է այդպես, պատճառները և այլն, քննարկման առանձին նյութ են: Բայց մտահոգիչը հենց սա է, ոչ թե այն, թե Ռուսաստանին կարող է դուր չգալ Հայաստանի նախկին կամ ներկա վարչապետի կամ նախագահի որևէ հայտարարություն և մեզ հանկարծ կսկսեն նայել փիս աչքով: Մեզ նայել են, նայում են և նայելու են որպես ռուս-թուրքականի ստվերում գտնվող ռեսուրսի: Հետևաբար, դուք առավոտից երեկո շնորհակալություն կհայտնեք Ռուսաստանին, թե կասկածի տակ կդնեք սպառազինության որակ, ռուսական քաղաքականությունը չի փոխվելու դրանից: Հակառակը՝ փոփոխության հեռանկարը կբացվի գուցե այն ժամանակ, երբ Հայաստանի հասարակական-քաղաքական մտածողությունից կսկսի դուրս գալ այն, թե այդ հարաբերությունը կախված է առաջին դեմքի ով լինելուց կամ նրա հռետորաբանությունից: Մի օրինակ՝ Ռուսաստանը 2007-2008-ին թույլ չտվեց Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի իրագործում և անցկացրեց Սերժ Սարգսյանի ծրագիրը, իսկ հետո տասը տարի Ռոբերտ Քոչարյանի գործոնը օգտագործում էր Սերժ Սարգսյանի քաղաքականության դեմ և թիրախավորում Սարգսյանին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր