ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ստեղծված իրավիճակը խիստ վտանգավոր է և հղի քաղաքացիական բախումներով»․ Սարգիս Միքայելյան
12:50, 25.02.2021 | mamul.am
2410 | 0

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ, խնդրում եմ այս պահին չտրվեք ոչ մի պրովոկացիայի և չգնաք որևէ պրովոկատիվ գործողության՝ ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության դրդմամբ: Գենշտաբի հայտարարության ու վարչապետի՝ դրան հաջորդած կոչից հետո, երբ դեռ ընդդիմությունը ակցիաներ է անում քաղաքում, ստեղծված իրավիճակը խիստ վտանգավոր է և հղի է քաղաքացիական բախումներով: Էդպիսի զարգացումները կանխելու համար խնդրում եմ մնալ սառը, սթափ, չտրվել զգացմունքներին, պահպանել զգոնություն:
Խաղաղություն ու սթափություն բոլորիս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր