ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, բանակը կմտնի Երևան»․ Ստեփան Դանիելյան
13:10, 25.02.2021 | mamul.am
9234 | 2

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ է նշանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ ասված է «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:
Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է պարզ բան, բանակը պահանջում է Կառավարության հրաժարականը և զգուշացնում, որ թույլ չի ոստիկանական ուժի կիրառում, որովհետև կանգնած է ժողովրդի կողքին։
Ավելի պարզ բացատրեմ, եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երևան։ Հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։
Կա երկու ճանապարհ․
- կամ Կառավարությունն այսօր հայտարարում է իր հրաժարականը,
- կամ մարդիկ մտնում են Կառավարության շենք ու ինքնուրույն են քաղաքական դիակին հանում իր կաբինետից, իսկ ոստիկանությունը դիմադրություն ցույց չի տալիս։
Վերջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր