ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է». Ֆելիքս Ցոլակյան
15:40, 25.02.2021 | mamul.am
3942 | 0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։

Ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։

Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն:

Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար...

Խիղճ և խաղաղություն բոլորիս...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր