Ռուսական ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին։ Ավելի վաղ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը: «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ։ Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ։ Առաջիկայում ուղիղ եթերում կդիմեմ հանրությանը»,-մեջբերվել է Փաշինյանի խոսքը։ Ավելի վաղ զինվորականները հայտարարել էին, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»: Դա տեղի է ունեցել, երբ աշխատանքից ազատվել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, գրում է РБК-ն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, երբ զինվորականները կառավարությունից պահանջել են հրաժարական տալ: Այս մասին գրել է РТ-ն։ |