Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի գլխավորությամբ հանրահավաք իրականացնող քաղաքացիները երթով շարժվում են Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողով։ «Այսօր նիստ է լինելու։ Կգնանք այնտեղ, մեր պահանջը կհայտնենք, հետո նորից կվերադառնանք հրապարակ»,- հանրահավաքի մասնակիցներին դիմելով՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։ |