ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պատրաստվե՛ք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու»․ Վազգեն Մանուկյանը բարիկադներ կառուցելու կոչ հնչեցրեց
17:55, 25.02.2021 | mamul.am
3675 | 1

«Մենք սուր քննադատող չենք, մենք իրեն ընդունում ենք որպես հայրենիքը դավաճանած, հազարամյակի թշնամի: Իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք՝ քննարկենք, թե ոնց է ինքը դուրս գալու իշխանությունից: Իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, ուրեմն մեր շտաբն այստեղ է: Ուրեմն փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք լրիվ»,- Ազգային ժողովի մոտ դիմելով ժողովրդին՝ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետի ելույթին։

Նա կոչ արեց լինել տոկուն, համբերատար․ «Այս փողոցը չի աշխատելու, սպասելու ենք ԱԺ պատգամավորներին, պետք է բերենք, որ քվեարկեն, իրեն հանեն: Պատրաստվե՛ք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր