ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Էս պահից սկսած՝ ակցիաները դադարեցնում ենք». Նիկոլ Փաշինյան
18:30, 25.02.2021 | mamul.am
3918 | 0

«Այսօրվա առաքելությունն իրականացրեցինք. Հրապարակում արձանագրեցինք ժողովրդի դիրքորոշումը, համենայն դեպս, տասնյակ հազարավոր մեր մասնակիցների դիրքորոշումը և մեր առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ ՀՀ նախագահը, կարծում եմ, պետք է ստորագրի ԳՇ պետին ազատելու հրամանագիրը կամ Օնիկ Գասպարյանը դիմում գրի»,- երթի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Էս պահից սկսած՝ մեր ակցիաները դադարեցնում ենք, նույնն առաջարկում ենք ընդդիմադիր գործընկերներին: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք քննարկումների՝ հետագա անելիքների վերաբերյալ, որի մասին որոշումը պետք է կայացվի ժողովրդի կարծիքը հաշվի առնելով»,- եզրափակեց Փաշինյանը՝ ուղևորվելով Կառավարություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր