ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հիմա բոլորս միասին ասենք՝ գլուխդ պատին կտաս, թե մարդ կձերբակալես»․ Իշխան Սաղաթելյան
18:50, 25.02.2021 | mamul.am
3204 | 1

«Մենք պատվիրակություն ենք ուղարկել ՀՀ նախագահի մոտ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին, ասաց․ «Գլխավոր խելագարը հայտարարել է, որ եթե քաղաքական դերակատարները չափն անցնեն՝ կձերբակալվեն։ Հիմա բոլորս միասին ասենք՝ գլուխդ պատին կտաս, թե մարդ կձերբակալես։ Որևէ մեկը չփորձի հայտարարություններով ժողովրդին վախեցնի․ դուք պարտավոր եք բանակի և ժողովրդի հետ հաշվի նստել»․- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ քիչ անց մարզերից իրենց կմիանան քաղաքացիական տարբեր խմբեր։

ՀՅԴ-ական քաղաքական գործիչը տեղեկացրեց, որ Ազգային ժողովը նիստ չի գումարել, ավելին՝ «ԱԺ-ն շարունակում է մնալ ոչ իր դիրքերում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր