ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Բաքուն Երևանի կողմից որևէ սպառնալիք թույլ չի տա»․ Ալիև
18:55, 25.02.2021 | mamul.am
9749 | 0

Ադրբեջանը թույլ չի տա, որ ինչ-որ վտանգ առաջանա իր և այն քաղաքացիների համար, որոնք կվերադառնան Ղարաբաղ՝ Բաքվի վերահսկողության տակ անցած հողերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ТАСС-ը։
«Մի քանի օր առաջ լսեցի, որ այժմ նրանց դաշնակիցները կրկին ուզում են վերակենդանացնել, արդիականացնել Հայաստանի բանակը։ Ինչի՞ համար։ Ու՞մ դեմ։ Պատերազմն ավարտվել է։ Եթե ինչ-որ մեկն ապրում է ռևանշիստական տրամադրություններով, ապա բռունցքի կհանդիպի։ Թող չփորձեն մեր համբերությունը։ Մենք երբեք թույլ չենք տա, որ որևէ սպառնալիք առաջանա մեր կամ մեր քաղաքացիների համար, որոնք կվերադառնան ազատագրված տարածքներ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Միևնույն ժամանակ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել իր բանակը։ «Ստորագրվել են նոր պայմանագրեր, գնվում է ամենաժամանակակից զենքը, և այն արդեն մատակարարվում է։ Ադրբեջան կներկրվի ամենաժամանակակից զենքը»,- ընդգծել Է Ալիևը։
Նա նշել է, որ ռազմական գործողությունները միաժամանակ բարձրացրել են զինված ուժերի կատարելագործման հարցը։ «Իրականացվող բարեփոխումները կհանգեցնեն ավելի շարժունակ և մարտունակ բանակի ստեղծմանը»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր