ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Եթե պատրաստ էիր, հանձնարարեիր՝ գային». Իվետա Տոնոյան
18:45, 25.02.2021 | mamul.am
3287 | 0

«Գիտեք, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ էին նախաձեռնել, սակայն, ինչպեսև ակնկալվում էր, իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց այն»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Սա նշանակում է, որ այս իշխանությունը բացառում է քաղաքակիրթ ճանապարհն իր հեռանալու ու այսօր էլ վարչապետի աթոռին սոսնձված անձը անամոթաբար հայտարարում է, որ պատրաստ է քաղաքական երկխոսության: Եթե պատրաստ էիր, հանձնարարեիր իմքայլականներին՝ գային ու տեղի ունենար արտահերթը: Բայց՝ ո՛չ, դուք այն կարգի եք վախենում ձեր իշխանությունը կորցնելուց, որ անգամ ժողովրդի մեջ քայլելով, վեց շարք ոստիկանական պատի ուղեկցությամբ եք քայլում»,- հավելեց պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր