ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Լևոն Մնացականյանը հայտարարություն է տարածել
19:00, 25.02.2021 | mamul.am
5941 | 0

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարություն է տարածել, որում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից ՀՀ վարչապետին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին։

«Մենք ազգովի նորից ապրում ենք պատմական ու ճակատագրական պահ։ Հայ ժողովուրդը ստիպված է դիմակայելու ոչ միայն արտաքին, այլ երկիրը կործանման տանող մեր այսօրվա ապազգային իշխանություններին: Որպես Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած և Հայոց բանակաշինության գործում համեստ ավանդ ունեցած հայ մարդ, չեմ կարող պասիվ դիրք գրավել այս դժվարին ժամանակահատվածում, երբ վճռվում է Հայրենիքի լինել-չլինելու հարցը»,– ասված է հայտարարության մեջ։
Միաժամանակ պաշտոնաթող գեներալն իր հորդորն ու կոչն է ուղղում «ուսադիրի արժեքն ու ծանրությունը գիտակցող ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին»՝ իրենց վստահված պաշտոնական դիրքում լինել ազնիվ ու անաչառ` հայրենիքը վերահաս աղետից փրկելու գործում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր