ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ինձ վրա հարձակվեցին մեկ տասնյակ խիստ անբարեկիրթ «փրկիչներ»». Վարդգես Գասպարի
19:05, 25.02.2021 | mamul.am
3832 | 0

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ տուն վերադառնալիս մետրոյի Բաղրամյան կայարանի կանգառի մոտ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինձ վրա հարձակվեցին մեկ տասնյակ խիստ անբարեկիրթ ՓՐԿԻՉՆԵՐ, հրմշտելով և ինձ վրա թքելով գողացան եռագույնս... Տեղում ներկա տասնյակ ոստիկանները ինձ հրելով վայր գցելով և արդեն պառկած հեռացրին դեպքի վայրից, փոխադրեցին այգու խորքը ... և հեռացան... Այնուհետև մի քանի ՓՐԿԻՉՆԵՐ մոտեցան, հայհոյելով հափշտակեցին այն հեռախոսը, որով իրենց նկարում էի...
Հարգելի ինտելեկտուալներ, շարունակեք մնալ ՖԲ խորքերում ձեր վերլուծություններով, թե ով ինչ պիտի աներ, և ինչ պիտի անի... Հանկարծ չերևաք մեղմ ասած ագրեսիվ մասսայի մոտակայքում, դե իրենց չի հետաքրքրում ձեր ինտելեկտուալ կարծիքը, իրենք ուրիշ սորտի անձիք են...
ՀԳ - Ինչպես կարող եք ենթադրել մինչ իրենց հարձակումը, իրենց բոլոր հայհոյանքներին ես չեմ արձագանքել բացարձակապես...
ՀԳ2 - ՓՐԿԻՉՆԵՐը հաջողեցրին լրացուցիչ ֆինանս ապահովել՝ իրենց այսօրվա մասնակցության համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր