ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Եվրոմիությունը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
19:55, 25.02.2021 | mamul.am
6322 | 0

Եվրոմիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և բոլոր կողմերին զսպվածության և հանգստության կոչ անում: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Սթանոյի տարածած հայտարարության մեջ:
«Եվրոմիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին։ Իրադարձության բոլոր մասնակիցներին կոչ ենք անում հանգստություն դրսևորել և խուսափել հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հետագա սրման հանգեցնել»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ում ընդգծել են, որ բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է լուծել երկխոսության ճանապարհով:
«Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն արձագանքել մարտահրավերներին»,-ընդգծվում Է փաստաթղթում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր