«Գլխավոր շտաբն իր խոսքն ասեց, ես էլ եմ իր հետ և իմ ժողովրդի հետ»,- Բաղրամյան պողոտայում լրագրողի հետ զրույցում՝ մեկնաբանելով ԳՇ պետի՝ վարչապետի հրաժարականի վերաբերյալ հայտարարությունը, ասաց նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյան։ Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ կլինեն ձերբակալություններ, և որ թավիշն ավարտվում է, Լ․ Երանոսյանն արձագանքեց․ «Փաշինյանի անունն իմ մոտ մի տվեք, ես նման մարդ չեմ ճանաչում, նման մարդու խոսքն իմ համար խոսք չէ»։
|