ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«էս երկրին ինչի՞ մի հոգատար, իր երկիրը սիրող առաջնորդություն չտրվեց». Կարեն Անտաշյան
05:10, 26.02.2021 | mamul.am
2807 | 0

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդը դուրս չի գալիս փողոցներ, ասում ենք անհաղորդ է, տեր չի կանգնում իր երկրին, որ բան փոխվի, որ ժողովրդավարությունը կայանա, դուրս է գալիս փողոցներ՝ որերորդ անգամ դառնում է ինքնանպատակ, կոռումպացված, կամ օտար երկրի շահերը սպասարկող գործակալ էլիտաների օգտագործման գործիքը։ Լավ, էս երկրին ինչի՞ մի հոգատար, իր գործն իրապես անող, իր երկիրը սիրող, նվիրված, արդյունքի համար աշխատող առաջնորդություն չտրվեց։ Նիկոլն էր եկել մեր բոլոր սպասելիքների կարմիր բանծիկով ուպակովկա արած, էն էլ պարզվեց՝ մուլյաժ է, նմանեցրած է ուղղակի։ Մեղք եղավ էս երկիրը, մեղք եղավ էս ժողովուրդը, որ շնչելու ժամանակ չունի իր վայ նավապետերի ձեռը, չգիտի իր օրվա հացն աշխատի, թե սրանց տապալումների պատճառով հա իր ուղուց շեղվող երկրի նավախելը ուղղի։ Էսքան խելոք, աշխատասեր, հնարամիտ մարդ մի տեղ հավաքվի ու էսքան տառապանք արտադրի ինքն իր համար՝ բարօրության ու երջանկության փոխարեն։ Չգիտեմ, չգիտեմ, չեմ հասկանում ինչու մեզ չի տրվում լիաթոք շնչելու շռայլությունը էս արևի տակ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր