ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Երևանի երկնքում հայտնված կործանիչները ռուսաստանյան էին. Փաստերի ստուգման հարթակ
00:40, 26.02.2021 | mamul.am
8075 | 0

Փետրվարի 25-ին, ժամը 15:20-ի մոտակայքում Երևան քաղաքի փոքր կենտրոնի վրայով կործանիչ ինքնաթիռ անցավ: Բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին Երևանի օդում ՍՈՒ-30-ի թռիչքի մասին:

Ինքնաթիռը, սակայն, ոչ թե Հայաստանի ԶՈՒ-ին պատկանող ՍՈՒ-30 էր, այլ ՄիԳ-29, որից ՀՀ սպառազինությունում չկա:

Փետրվարի 25-ի առավոտյան Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Դրանից քիչ անց՝ Հանրապետության հրապարակում սկսեցին հավաքվել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, իսկ Ազատության հրապարակում՝ ընդդիմադիրները: Ցուցարարներից շատերը, հավանաբար, սպասում կամ ակնկալում էին Զինված ուժերից ինչ-որ միջամտություն, գրում է Փաստերի ստուգման հարթակը:

Ժամը 15:20-ին Ազատության և Հանրապետության հրապարակների վերևում հայտնվեց կործանիչ ինքնաթիռ, որը մի քանի պտույտ կատարելուց հետո հեռացավ: Ինքնաթիռը ողջունեցին թե՛ Հանրապետության, թե՛ Ազատության հրապարակներում հավաքված ցուցարարները: Բազմաթիվ լրատվամիջոցներ այն ներկայացրեցին որպես Հայաստանի Զինված ուժերին պատկանող ՍՈՒ-30:

Այդուհանդերձ, Հայաստանի սպառազինությունում առկա ՍՈՒ-30ՍՄ կործանիչ ինքնաթիռների ուրվագիծը էապես տարբերվում է օդում հայտնված ինքնաթիռի ուրվագծից և շատ նման է ՄԻԳ-29 կործանիչի ուրվագծին:

Մասնավորապես, ՍՈՒ-30ՍՄ-ը ՄԻԳ-29-ից տարբերվում է թևերի վերջավորությամբ, պոչային հատվածով և նրանով, որ ՄԻԳ-29-ը չունի առջևի հորիզոնական ուղյակներ (переднее горизонтальное оперение): Երևանի օդում հայտնված ռազմական ինքնաթիռը, բոլոր այդ ատրիբուտներով, տարբերվում էր ՍՈՒ-30ՍՄ-ից և նույնական էր ՄԻԳ-29-ին:

Միաժամանակ, հարկավոր է նշել, որ ՄԻԳ-29 կործանիչներ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում չկան: Փոխարենը, դրանք կան ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի օդուժի կազմում և տեղակայված են Երևանի «Էրեբունի» օդակայանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր