ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Բաղրամյան պողոտան այս պահին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
00:45, 26.02.2021 | mamul.am
6375 | 1

Բաղրամյան պողոտան այս պահին մարդաշատ է։ Ընդդիմադիրները խարույկ են վառել, վրաններ տեղադրել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը հայտարարել էր, որ գիշերը լուսացնելու են Ազգային ժողովի մոտ։

Հիշեցնենք, որ քաղաքացիներն այստեղ են եկել Ազատության հրապարակից։

Բաղրամյան պողոտայում երթևեկությունն այժմ կասեցված է։

Նշենք, որ ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները արտահերթ նիստ հրավիրելու միջնորդություն են ներկայացրել, որը տեղի կունենա վաղը՝ ժամը 11-ին։

Հավելենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանգիստ է։

Ուղիղ միացում՝ Բաղրամյան պողոտայից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր