ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վանեցյանը հայտնում է՝ անձնական կապերի միջոցով կարող է լուծել գերիների հարցը
14:15, 26.02.2021 | mamul.am
5981 | 3

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր այն հայտարարությանը, թե իշխանության գալու պարագայում կարող է երեք օրում լուծել գերիների հարցը:

Հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով է պատրաստվում դա անել, ասել է. «Անձնական կապերի միջոցով: Ոչ միայն անձնական կապերի միջոցով, նաև՝ պետական լծակները օգտագործելով, նորմալ հարաբերություններով: Նայե՛ք, մի կենցաղային օրինակ բերեմ. փողոցում, բակում, երբ երեխան ծնվում, մեծանում է: Իջնում ա բակ, խաղում ա, կռիվ ա անում կողքի բակի երեխաների հետ, հեծանիվ ա քշում, հարաբերություններ ա ձևավորում: Մի օր մի բան ա լինում, էն մյուս օրը մի բան ա լինում: Այսպիսով, ձևավորվում են մարդկային և ընկերական հարաբերություններ: Հիմա ես ծնվել և ապրել եմ Երևանում, հեծանիվ եմ ունեցել և այլն: Եկեք գնանք, օրինակ, Բանգլադեշ, կամ Մալաթիա, մտնենք ներս ու տեսեք՝ ինչքան մարդ եմ ճանաչում: Հիմա էս մարդիկ հեծանիվ չեն ունեցել, ուստի չեն կարողանում մարդկային հարաբերություններ ձևավորել: Դուք նայեք սաղի հետ կռվել են՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի. բոլորի հետ կռվել են: Մենակ, երևի, չեն կռվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որովհետև նրանց երեկվանից պաշտպանում են թուրքական և ադրբեջանական քաղաքական ուժերը»:

Լրագրողի հարցին, թե «հեծանիվը միջազգային կապերում ո՞ւմ հետ է կիսել», Վանեցյանը պատասխանեց. «Օրը կգա, անպայման կասեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր