ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգված են Հայաստանում իրադարձությունների զարգացմամբ
18:15, 26.02.2021 | mamul.am
5407 | 0

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Քիմմո Քիլյունենը (Ֆինլանդիա) հայտարարել են, որ խիստ մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով․

«Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածած հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը։
Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու համար»,-հավելել են նրանք:
Նրանք նշել են նաև, որ «Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում իր նորագույն պատմության մեջ և, ինչպես երբեք, ունի հանգստության, զսպվածության, իմաստության և ժողովրդավարական սկզբունքների անսասան աջակցության կարիք բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ լուծելու քաղաքական ճգնաժամը, որին երկիրը բախվում է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր