ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ նախագահին՝ Օնիկ Գասպարյանին ազատելու՝ վարչապետի հրամանին ընթացք տալու առաջարկով
21:35, 26.02.2021 | mamul.am
7971 | 3

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նամակով դիմել է ՀՀ նախագահին։

Նախագահին հասցեգրված նամակում Ա․ Բաբաջանյանը մասնավորապես նշել է․ «Համոզված ենք, որ ընթացք տալով ԶՈւ շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանին, պետք է անհապաղ սկիզբ դնենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի և անհատների հետ հանդիպումներին, ազդարարենք ձեր կողմից Հայաստանում աննախադեպ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու շուրջ քննարկումների և բոլոր կողմերի համար ընդունելի ելքի շուրջ միջնորդական առաքելության ներդրման մասին:

Քաղաքական քննարկումները պետք է ծավալվեն երկու հիմնարար սկզբունքների շուրջ՝ առաջիկա քաղաքական գործընթացներում ուժի և բռնության սպառնալիքի բացառում, և ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար արտահերթ խորհրդարանական ընտրության գնալու վերաբերյալ համաձայնության մասին առաջադրված հուշագրի ստորագրում:

Հանուն ՀՀ-ի, ձեր կողմից այդպիսի հանձնառությունը մեծապես կողջունի Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայության կողմից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր