ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Կկուն բույնն անընդհատ փոխում ա, ասում ա՝ հոտած ա, վերջում պարզվում ա, որ կկուն ա հոտած»․ Էդմոն Մարուքյան
22:00, 26.02.2021 | mamul.am
4339 | 0

«Կկուն բույնն անընդհատ փոխում ա, ասում ա՝ հոտած ա, վերջում պարզվում ա, որ կկուն ա հոտած»,- այսօր «Հանրային հեռուստաընկերության» եթերում իշխանությանն անդրադառնալով՝ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հիմա անընդհատ իշխանությունը կասի՝ Օնիկը լավ չի, ԳՇ-ը լավը չի, դատավորները, դատախազները, քննիչները լավը չեն, զինվորները լավը չեն՝ ցույց արեցին․․․ Բա ո՞վ ա լավը, դո՞ւք»,- ասաց նա։
Մարուքյանը նշեց, որ միտում է տեսնում իշխանության գործողություններում։
«էս երեք տարվա մեջ ինչքան հեղինակություն ունեցող մարդ կա, իշխանությունը փորձում ա վարկաբեկել և հաջողությամբ ա դա կարողանում անել»,- նկատեց ԼՀԿ ղեկավարը։
Պետրոս Ղազարյանի հարցին, թե որն է դրա իմաստը, Մարուքյանը պատասխանեց․ «Իմաստն էն ա, որ մնա մի հեղինակություն ու դա լինի Նիկոլը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր