Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 528.10, EUR 628.49, RUB 6.83, GBP 725.35
+6 °C, +6 °C ... +15 °C Վաղը`+16 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ներկայացվել է հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն
22:05, 26.02.2021

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում խոստացել էի ներկայացնել ռազմարդյունաբերական ընկերությունների մշակումների մասին պատմող տեսահոլովակներից մեկը։
Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։
Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։
Առաջիկայում նմանատիպ ձևաչափով Ձեր ուշադրությանը կներկայացվեն հայկական ռազմարդյունաբերական համալիրի այլ նոր մշակումներ ևս»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր