Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 528.10, EUR 628.49, RUB 6.83, GBP 725.35
+6 °C, +6 °C ... +15 °C Վաղը`+16 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Երևանի կենտրոնում պետության ղեկավարի ու նրա տիկնոջ գնդակահարությունը բեմադրելը մտավոր այլասերվածություն է»․ Ս․ Սարոյան
22:40, 26.02.2021

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան փողոցում նախ խորոված պատրաստելը, հետո պետության ղեկավարի ու նրա տիկնոջ գնդակահարությունը բեմադրելը մտավոր այլասերվածություն է։ Իսկապես մնացել ենք սև ու գորշ երկու քարերի արանքում։ Մի կողմ գնաս «մերոնք» են՝ դատարկախոս, տգետ, ինքնասիրահարված, մյուս կողմ գնաս կրկին «մերոնք» են՝ ծառայամիտ, մորթապաշտ, ագահ։ Թումանյանը կասեր՝ հոգնել եմ նոր ընկերի ու հին ցարի արանքում։ Մի կողմում չեն կարողանում իրական դատեր անցկացնել՝ ապացուցելով սևերի հանցավոր բնույթը, մյուս կողմում չեն կարողանում իրական դատեր բեմադրել՝ կոնկրետ փաստերի վրա ապացուցելով գորշերի ապիկարությունն ու հանցավոր անգործությունը։ Իսկ գնդակահարություն բեմադրելը մասնագիտական որակներ չի պահանջում․ կանգնեցնում ես պատի տակ ու ձգանը քաշում, հանդիսատեսը ծափ է տալիս, բոլորը հոգեկան բավարարվածություն են ստանում։ Հաց ու զվարճանք, խորոված ու գնդակահարության բեմականացում, այն ամենը, ինչ պետք է ամբոխին։ Իսկ ժողովուրդը դեռ սպասում է․․․»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր